Ինչու՞ եմ ցավ զգում ամեն դեկտեմբերի 29-ի՝ Ֆրունզիկի մահվան օրը

Ինչու՞ եմ ցավ զգում ամեն դեկտեմբերի 29-ի՝ Ֆրունզիկի մահվան օրը

Ինչու՞ եմ ցավ զգում ամեն դեկտեմբերի 29-ի՝ Ֆրունզիկի մահվան օրը: Որ նա Մե՞ծ էր: Ավա՜ղ, դա քիչ է: Որ տաղանդավո՞ր է, դա էլ է քիչ: Իսկ ինչու՞: Ես գտել եմ պատճառը: Ինքը չգիտեր, որ Մեծ ու Տաղանդավոր է, ինքը մեզնից մեկն էր: Միայն մի փոքրից դիպված եմ ներկայացնում. «Ֆրունզիկ Մկրտչյանը Գ. Սունդուկյանի անվան թատրոնի էլեկտրիկ Միշայի հետ նկարվել էր ու նկարի տակը գրել.
-Էս կողմինը ես եմ, ընիգ՝ Միշան»: Ինքը իրեն պատկերացնում էր Միշայի տրամաչափի մարդ: ԻՆքը մեզնից մեկն էր, մեր ցավով տառապանքով ապրող, մեր ցավից ու տառապանքի քարերից բարձրացած սար. «Մհեր Մկրտչյանին հարցնում են՝ երբևէ հարբած կաս:
-Մի անգամ. «Մեր օրերի երգը» ֆիլմում սև թուղթը ուտելուց…»:
Իսկ այսօր ո՞ր մի Մեծ է /եթե կա/ տառապում ժողովրդի սև թղթի համար…



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ