Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով՝ Ալեքսան Հարությունյանը նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ: Հրամանագրում նշված է.
«Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված` Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը` ո ր ո շ ու մ ե մ.
Ալեքսան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ»:
Միեւնույն ժամանակ, Ալեքսան Հարությունյանը ազատվել է Արգենտինայում, Չիլիում եւ Ուրուգվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպաննի պաշտոնից: Հրամանագրում նշված է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Ալեքսան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ազատել Արգենտինայի Հանրապետությունում, Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում, Պերուի Հանրապետությունում և Չիլիի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»:
Հիշեցնենք, որ Ալեքսան Հարությունյանի հավանական նոր պաշտոնի վերաբերյալ մամուլում դեռևս վաղուց էին լուրեր շրջանառվում, որին ի պատասխան վերջինս շարունակում էր հերքել: Այն ժամանակ գրվում էր, թե Ալեքսան Հարությունյանին կնշանակեն նախագահի օգնական:«Եթե լինի փոփոխություն, կիմանաք, եթե վերադարձել եմ Հայաստան, դեռ չի նշանակում, որ օգնական կնշանակվեմ»,-ասել էր Ալեքսան Հարությունյանը: