Կոկորդիլոսագետի բարձրացրած ամենամեծ դրոշը անհետացել է

Կոկորդիլոսագետի բարձրացրած ամենամեծ դրոշը անհետացել է

Վեդի խոշոացված համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի կողմից Արարատի մարզի Երասխ համայնքում տեղադրված չափերով ամենամեծ ՀՀ եռագույն դրոշը տեղում չէ։ 

Երասխի համայնքապետարանից դրոշի անհետացման վերաբերյալ պատասխանեցին, որ ուժեղ քամու հետեւանքով դրոշը պոկվել եւ ընկել է, այժմ անում են ամեն ինչ՝ եռագույնը կրկին վերև բարձրացնելու համար։

Նշենք, որ կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանն եռագույնը Երասխում բարձրացրել էր նախորդ տարի՝ անկախության տոնի առթիվ։