Ինչպե՞ս եք գնահատում համավարակի դեմ կառավարության քայլերը՝ հարցրինք ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին։ «Կառավարությունն ընդամենը գնում է իրադարձությունների հետեւից եւ կանխարգելման գործընթացներ չի իրականացնում, էլ չենք ասում, թե սկզբնական շրջանում որքան անլուրջ էր մոտեցումն այս արհավիրքին»: Ի՞նչն է պատճառը` կառավարելու հմտության պակա՞սը, թե՞ ֆինանսների դեֆիցիտը։ «Ոչ փորձառու, ոչ կոմպետենտ մարդիկ են շատ հաճախ զբաղեցնում պատասխանատու պաշտոնները, որոնք ինքնասիրահարվածի բարդույթ ունեն եւ խորը մեծամտություն են դրսեւորում»: Ո՞ւմ նկատի ունեք՝ Նիկոլ Փաշինյանի՞ն, պարետ Տիգրան Ավինյանի՞ն։ «Բոլոր այն պատասխանատուներին, ովքեր իրենց գործը չեն կարողանում պատշաճ կատարել, նաեւ չեն հետեւում այլոց խորհուրդներին»: Դե, ՀՅԴ-ն բավականին ծեր եւ տարիքն առած է, ի՞նչ հետեւեն, տեսեք`իրենք որքան դինամիկ ու արագ են պարգեւավճարների հարցում։ «Էդ մասին թող ՀՀ քաղաքացիները դատեն»: Իսկ վերջին` գազի ու էլեկտրաէներգիայի օժանդակության ծրագիրն ինչպե՞ս եք գնահատում։ «Գիտեք` տպավորություն է, որ 100 փաստի տրամաբանությամբ ինչ-որ գործողություն է, ընդամենը թվեր հնչեցնելու համար` 220 հազար ընտանիք, 600 հազար մարդ, բայց հարցի լուծման էֆեկտիվություն ու արդյունավետություն չկա, այն երկրորդ պլանում է, իրենց համար կարեւորը մեծ-մեծ թվեր հնչեցնելն է, ինչն էլ, անշուշտ, ադեկվատ որոշում չէ»:
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
Սպասումը երբեք իզուր չէ. Շուտով ամուսնանում եմ
Սննդաբան Լիլիթ Բասյանը կրկին ամուսնանում է։ Նա ֆեյսբուքյան իր էջում կիսվել է սիրելիի հետ համբույրի լ...
Ալիևի հայտարարություններից հետո ՌԴ֊ն սահմանափակե...
Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնադզոր») սահմանափակել է...
Հուլիսի 20-ին լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 20-ին պլանայի...
Մունդիալի եզրափակիչը դիտելու է մեկնել ռազմական օդա...
Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը Միացյալ Նահանգներ՝ Նյու-Յորք, ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզր...
×
❮
❯