Արմեն Գրիգորյանի տեսակցություններն արգելված էին, նախնական կալանքը պատժի էին վերածել

Արմեն Գրիգորյանի տեսակցություններն արգելված էին, նախնական կալանքը պատժի էին վերածել

Քիչ առաջ տեղեկացանք, որ դատարանի դահլիճում հանկարծամահ է եղել պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը: Գրիգորյանը շաբաթներ շարունակ փակի տակ էր պահվում ազգային, ռասայական թշնամանք սերմանելու համար նախատեսված հոդվածով, որն իրականում քաղաքական հետապնդում էր։

Ընդգծենք, որ այդ գործով չկար որևէ տուժող, որը կհայտարարեր, թե իր ազգային պատկանելությունը վիրավորված է։ Մարդը փաստացի հետապնդվում էր Նիկոլ Փաշինյանին և նրա իշխանությանը քննադատելու, տեսակետ արտահայտելու համար։ Ավելին՝ հայտնի պրոդյուսերին պահում էին լիակատար մեկուսացման մեջ՝ նրա տեսակցություններն արգելվել էին նախաքննության մարմնի կողմից։ Ինչը վկայում էր այն մասին, որ Գրիգորյանը պատժվում է նախքան իր նկատմամբ դատավճռի արձակումը եւ ամեն ինչ արվում է, որ նրա կալանքի պայմանները խիստ լինեն։ Սա հերթական մահն է, որը Նիկոլ Փաշինյանի խղճին է։