Քաղաքականություն

Փաշինյանը՝ Ալիևի հետ առաջիկա հանդիպման մասին

Փաշինյանը՝ Ալիևի հետ առաջիկա հանդիպման մասին

Փաշինյանը կառավարության նիստին նորից հիշեցրեց Հայաստանի Հանրապետության պատրաստակամության մասին՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու վերաբերյալ։

«Հայաստանը կոնկրետ և տրամաբանական լուծումներ է առաջարկում սահմանագծման և սահմանազատման, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, Լեռնային Ղարաբաղում ռազմական էսկալացիան բացառելու առումով»,- նշեց նա։

«Հայաստանը պատրաստ է խաղաղության բանակցությունների անհապաղ մեկնարկին: Ապրիլի 6-ին Բրյուսելում նախատեսված է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահի և իմ հանդիպումը: Եվ ես հույս ունեմ այդ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահի հետ քննարկել և համաձայնեցնել խաղաղության բանակցությունների մեկնարկի հետ կապված բոլոր հարցերը»,- հավելեց նա։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image