Շշի Մելոյի մեքենայի պայթյունի դեպքով 3 անձ ձերբակալվել է

Շշի Մելոյի մեքենայի պայթյունի դեպքով 3 անձ ձերբակալվել է

«Երեք անձ ձերբակալվել է Երևան-Սևան մայրուղում գրանցված պայթյունի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում»։ Այս մասին «Հրապարակ»֊ին տեղեկացրեց Քննչական կոմիտեի լրատվության հետ վարչության պետ Նաիրա Հարությունյանը։


Հիշեցնենք, որ երեկվա այդ պայթյունի հետևանքով վնասվել էին նշված վայրում կայանված Range Rover մակնիշի և Nissan մակինիշ ավտոմեքենաները։ Range Rover-ը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար «Շշի Մելո» մականվամբ՝ Մելիք Մանուկյանին։