Հարբած վիճակում կոտրել են բժշկի քիթը. նոր մանրամասներ

Հարբած վիճակում կոտրել են բժշկի քիթը. նոր մանրամասներ

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևանում բռնության են ենթարկվել բժիշկն ու շտապօգնության վարորդը: Վերջիններս տեղափոխվել են Հերացի համալսարանական հիվանդանոց:

«Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դեպքը տեղի է ունեցել Արհեստավորների առաջին փողոցի տներից մեկում` Գումի շուկայի հարևանությամբ:

«Հայր ու որդի հարբած վիճակով հարձակվել են բժշկի վրա, կոտրել նրա քիթն, ապա մարմնական վնասվածքներ հասցրել վարորդին: Բժիշկը Բորիսով Դմիտրին այս պահին հիվանդանոցում է, վիճակը կայուն է, իսկ ահա վարորդը` Վարդան Ներսիսյանն այս պահին ոստիկանությունում է: Բժիշկը տրավմաներ է տարել, ունի գլխի գեմատոմա», - նշում է մեր զրուցակիցը