Խաչատուր Սուքիասյանի եղբայրը ընդունում է, որ կրակել է, բայց դա եղել է ինքնապաշտպանություն

Խաչատուր Սուքիասյանի եղբայրը ընդունում է, որ կրակել է, բայց դա եղել է ինքնապաշտպանություն

Գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայր՝ Ռոբերտ Սուքիասյանին կալանավորելու նախաքննական մարմնի միջնորդության քննությունը շարունակվում է առաջին ատյանի դատարանում։ 

Սուքիասյանի պաշտպան Գոռ Միքայելյանը նիստից առաջ նշեց, որ Սուքիասյանը խոստովանում է, որ հրազեն կիրառել է, սակայն, իր պնդմամբ, արարքում հանցակազմ չկա, պատահամամբ հայտնվել է դեպքի վայրում, և տեղի ունեցածը ինքնապաշտպանություն է եղել։ 

Անդրադառնալով կալանքի միջնորդության հիմնավորումներին, պաշտպանն ասաց, որ ըստ մեղադրող կողմի` Ռոբերտ Սուքիասյանը կարող է խոչընդոտել և ազդել գործի քննության վրա։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Սուքիասյանը ձերբակալվել էր հուլիսի 19-ին Երևանի Ամիրյան փողոցում հուլիսի 18-ի երեկոյան միջադեպի ժամանակ հնչած կրակոցների փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։