Հայաստանի պատմություն՝ Նիկոլի թվից սկսած

Նիկոլ Փաշինյանի օրոք՝ մինչև Ժաննա Անդրեասյանն էլ ունեցել ենք կրթության նախարարներ, որոնք Հայաստանի պետական քաղաքականությունը փոխելու առումով զգալի ,,ներդրում են ունեցել,,։ Հիմա ո՞վ է հիշում նրանց, որոնք տեղավորված են իշխանության փետուրների ներքո։ Յուրաքանչյուրն իր մասով կատարել է իր հանձնարարականը և փախցվել՝ մի ուրիշ պատասխանատու կառույց՝ նոր «ներդրում անելու»։ Հիմա հերթը Ժաննայինն է, որի վրա կարծես թե ավելի մեծ հանձնարարական է դրվել՝ հողով անել նախկին նախարարների «ցրցամ տված մեռելները»։ Հողով անել Հայոց պատմությունը և ստեղծել Հայաստանի պատմություն՝ պետական քաղաքականությանը համահունչ։ Գոհ եղեք, որ Նոր Հայաստանի պատմություն չի ստեղծում, սկսած Նիկոլի շրջանից։ Սա վարագույրի փակումն է, հողով անելը։ Մի նոր նախարար էլ կգա, կասի, որ պետք է ստեղծել հայ ցեղախմբի պատմություն։ Տեսեք ինչքան «անմեղ է» այս նախարարը, ինչքան սահուն է բացատրում․ «Տարբեր երկրներում տվյալ երկրի պատմության ուսուցանմանը նվիրված առարկան կոչվում է այդ երկրի պատմություն, օրինակ՝ Ֆրանսիայում դպրոցներում ուսուցանում են Ֆրանսիայի պատմություն, ոչ թե ֆրանսիացների, Լեհաստանում՝ Լեհաստանի պատմություն և այդպես շարունակ․․․»։
Մեր մասնագետները հանգած հրաբուխների պես լռում են, երբ հայ ժողովրդի գոյապահպանության խնդիրն է դրված, երբ հնագույն մի ժողովուրդ հանձնվում է ահեղ տարերքին։ Հայաստանը, որ դրվել է համայն աշխարհի զոհասեղանին, ինչ որ մեկը համեմատում է Ֆրանսիայի, Շվեդիայի հետ․․․ Հայաստանը, որ պետական քաղաքականությամբ պիտի ատամներով կառչի իր արմատներին, որպեսզի կարողանա պահել ոտքերի տակ սահող հողը, այսօր պետական մակարդակով արմատախիլ է անում հնամյա վիթխարի մեր ընկուզենու արմատները՝ քլունգների միջոցով։ Հայոց պատմությունն ունի իր
Հնագույն շրջանը - անհիշելի ժամանակներից մինչև Վանի թագավորության անկումը
Հին շրջանը - Երվանդունիների թագավորության կազմավորումից մինչև քրիստոնեության հռչակումը պետական կրոն
Միջնադարը - քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց մինչև հայ ազգային-ազատագրական շարժման վերելքը (վաղ, զարգացած և ուշ միջնադար)
Նոր շրջանը - սկսվում է հայ ազատագրական շարժումներով և հասնում մինչև Հայաստանի առաջին Հանրապետության հռչակումը։
Նորագույն շրջանը - ընդգրկում է Հայաստանի առաջին, երկրորդ և երրորդ Հանրապետությունների, ինչպես նաև Արցախի պատմությունը։
Այս ամենը պիտի հողով անել և սկսել Նիկոլի շրջանի պատմությունից, նոր Հայաստանի պատմությունից, ուր Արցախ չկա, ուր հայոց ցեղասպանություն չկա, ուր հայոց ձեռագրեր չկան, ուր Հայոց մշակույթ չկա, կա մի կարճ ժամանակյա պատմություն՝ նոր Հայաստանի պատմություն։ Հայ ազգի գոյապահպանությունն ամբողջությամբ փորձարկվում է : Ինչքան գիտեմ, նման եթեր էլ գոյություն ունի՝ Նոր Հայաստան։ Ու այս ամենը նրա համար, որպեսզի չկարողանանք ասել, որ մենք աշխարհի ամենահնագույն ժողովուրդներից ենք, որի մասին վկայել են աշխարհի բոլոր Մեծերը․․․
Կարծիքներ