«Հրապարակ».Հատուկ կրթահամալիրը տնօրեն չի ունենա մինչեւ նախարարի թեկնածուն հավաստագիր չստանա

«Հրապարակ».Հատուկ կրթահամալիրը տնօրեն չի ունենա մինչեւ նախարարի թեկնածուն հավաստագիր չստանա

Ապրիլի 8-ին լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում տնօրենի ընտրությունը չի կայացել՝ դիմող չլինելու պատճառով։ 

Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին լրացել է նախկին տնօրեն Հասմիկ Բադալյանի պաշտոնավարման 5-ամյա ժամկետը, եւ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն իր թեկնածուին՝ մանկավարժականի դասախոս Լուսինե Բաբայանին, նշանակել էր ժամանակավոր պաշտոնակատար ու անմիջապես էլ դպրոցում աուդիտ սկսել, որ կանխի նախկին տնօրենի առաջադրման հավակնությունները, եւ տնօրեն դառնա իր հովանավորյալ Լուսինե Բաբայանը։

Սակայն բանն այն է, որ նախարարի հովանավորյալը չունի տնօրենի հավաստագիր եւ, հետեւաբար՝ տնօրեն դառնալու իրավունք, ինչի պատճառով էլ, փաստորեն, մրցույթը չի կայացել եւ կձգվի այնքան ժամանակ, մինչեւ տնօրենի «տեղապահը» չստանա հավաստագիր։ Իսկ աուդիտը, փաստորեն, տվել է իր արդյունքը, եւ նախկին տնօրենը չի առաջադրվել։