Անբարենպաստ եղանակի պատճառով զոհեր կան

Անբարենպաստ եղանակի պատճառով զոհեր կան

Բուլղարիային պատուհասած փոթորկալից քամիները, տեղատարափ անձրեւն ու ձյունը երկու մարդու կյանք են խլել, հայտնում է Euronews-ը։ Ուժգին քամիները, հորդառատ անձրևներն ու ձյան տեղումները գրանցվել են Բուլղարիայի զգալի հատվածներում։ 

Մի շարք քաղաքներ և գյուղեր լուրջ վնասներ են կրել, իսկ շատ վայրերում էլեկտրամատակարարումը խաթարվել է, այդ թվում՝ տապալված ծառերի պատճառով։ 

Սևծովյան Վառնա քաղաքում մի կին մահացել է կիրակի օրը, երբ տուն գնալիս նրա վրա ընկել է ծառի հաստ ճյուղը։ Մինչ այդ, Սոֆիայում ծառն ընկել է ավտոմեքենայի վրա. վարորդը մահացել է, ևս մեկ քաղաքացի հոսպիտալացվել է։
Վառնայում արտակարգ դրություն է հայտարարվել։

Հիշեցնենք, նախօրեին ուժգին փոթորիկ էր գրանցվել նաև Սիբիրում, ինչի հետևանքով նյութական և այլ ավերածություններից բացի, մարդիկ են մահացել և վիրավորվել։