ԱԱԾ-ն խուզարկել է Գյումրիի ԲՀԿ-ական պատգամավորների տները

ԱԱԾ-ն խուզարկել է Գյումրիի ԲՀԿ-ական պատգամավորների տները

Մեր տեղեկություններով՝ երեկ ուշ երեկոյան Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները մտել են ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանի Գյումրիի տուն։

Ենթադրվում է, որ խուզարկություն են իրականացրել։ Թե ինչ քրեական գործի շրջանակներում, դեռեւս հայտնի չէ։

Ուշագրավ է, որ ԲՀԿ մի շարք պատասխանատուների հետ կապվեցինք, սակայն նրանք տեղյակ չէին, ավելի ուշ տեղեկացրին, որ լուրը համապատասխանում է իրականությանը, բայց այս պահին մանրամասներ հայտնի չեն։ Վարդան Ղուկասյանն էլ չի պատասխանում մեր զանգերին։

Մեկ այլ աղբյուր էլ փոխանցեց, որ ոչ միայն Վարդան Ղուկասյանի նկատմամբ են նման գործողություններ իրականացվում, այլեւ երեկ ԱԱԾ-ականներն այցելել են նաեւ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդեւան Գրիգորյանի տուն։