Կոնֆլիկտը նոր փուլ է մտնում․Մուրադյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու 

Կոնֆլիկտը նոր փուլ է մտնում․Մուրադյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու 

Արմեն Մուրադյան-Արսեն Թորոսյան կոնֆիլկտը հասել է դատարան․ Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը դատի է տվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին իրեն զրպարտելու համար․ նա պահանջում է զրպարտչական արտահայտությունների հերքում եւ պատճառված վնասի հատուցում, ինչպես նաեւ դրամական փոխհատուցում՝ 2 միլիոն դրամի չափով։

«Հրապարակ»-ի հետ զրույցում Ա․Մուրադյանի ներկայացուցիչ Գագիկ Խաչիկյանն ասաց՝ իրենց հայցը բաղկացած է 4 կետից, որից մեկը Թորոսյանի այն խոսքի վերաբերյալ է, թե իր դեմ արշավն ուղղորդում է Արմեն Մուրադյանը․ «4 կետ է՝ ամեն մեկը իր արտահայտություններով»։ 

Արմեն Մուրադյանն ասել է, որ 2 միլիոնը ստանալուց հետո այն ուղղելու է «Զինվորի տուն» ծրագրին»։ Բացի այս հայցից, Մուրադյանը այլ քայլեր էլ է ձեռնարկելու՝ կանգ չի առնելու։ 

Ըստ մեր տեղեկությունների՝ Արմեն Մուրադյանը պատրաստվում է հաղորդում ներկայացնել կրկին Արսեն Թորոսյանի դեմ՝ պաշտոնական դիրքի չարաշահման համար։ Նույն այդ տեղեկությունների համաձայն՝ պետական վերահսկողության ծառայության ստուգումների ընթացքում առողջապահության նախարարը միջամտություններ է արել։