Нам не до вас. Մոդեստ Կոլերով 

Нам не до вас. Մոդեստ Կոլերով 

Բագրատ սրբազանը ՀՀ ներկա իշխանություններն ու դրա քարոզչական շրջանակները փորձում են Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին ներկայացնել որպես Ռուսաստանի՝ Կրեմլի ագենտ: Ռուս քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ ռուսական ինֆորմացիոն տարածքում Բագրատ սրբազանը չկա: 

«Ռուսական տեղեկատվական աշխատանքներում Բագրատ ընդհանրապես չկա, իսկ մեր ռուս-քաղաքական պրակտիկան այնպիսին է, կարող եք հիշել Ռոբերտ Քոչարյանի պատմությունը, թե ոնց Պուտինը նրան հանդիպեց, մեր քաղաքական պրակտիկան բարի է, շատ պարզ է, որ եթե մի բան անում է, ապա դա անում է հրապարակային: Ամերիկացիները նույնպես շատ միամիտ մարդիկ են՝ սա առաջինն էր, որ ուզում էի ասել: Ես նշաններ կամ հետքեր չեն տեսնում, որ Բագրատի թիկունքում Ռուսաստանն է կանգնած»,-ասաց Կոլերովը: 

Կոլերովը հավաստիացնում է, որ Ռուսաստանում որևէ մեկը չկա, որ այդ հարցով զբաղվի, Ռուսաստանը չի կարող դրանով զբաղվել: «Մենք պատերազմի մեջ ենք. нам не до вас, այդ մասին պետք է անկեղծ ասել, հասկանո՞ւմ եք: Ո՞նց մարդիկ դա չեն հասկանում, ախր Արցախը հենց ձեր աչքի առաջ եղավ, ինչո՞ւ, որովհետև գնում էր պատերազմ, մենք բազմաթիվ այլ գործեր ունենք: Եվ դուք էլ կարող եք տեսնել, թե որքան շատ են հայկական ծագմամբ հերոսները մեզ մոտ, որոնք հերոսաբար են աչքի ընկել պատերազմում, պարգևատրվել են: Սա մեր ամենամեծ, համազգային պատերազմն է 1945 թվականից հետո, բայց մեզ համար դժվար է մտածել այլ բանի մասին: Չնայած դա սխալ է՝ ես կմտածեի»,-ասաց Կոլերովը: 

Հարցին, թե ինչ է լինելու հայ-ռուսական հարաբերությունների հետ այսքանից հետո, ռուս քաղաքագետն ասաց, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կհասցվեն մինիմումի և դա ուղիղ, անխուսափելիորեն արտահայտվելու է ՀՀ այն քաղաքացիների շահերի ու հետաքրքրությունների վրա, որոնք ապրում են «երկու տնով»: «Եթե տնտեսական խնդիրներ սկսվեն, Փաշինյանը կասի՝ մեր ֆրանսիացի եղբայրները մեզ կօգնեն, կարծում եք նա այդպես չի՞ ասի՝ կասի: Սա երրորդ կանխատեսումն է, որ Ձեզ տալիս եմ: Իսկ չորրորդ կանխատեսումս հետևյալն է, նա կասի` եղբայր թուրքերը մեզ կտան. Փաշինյանն իր մարդկանց կասի՝ գնացեք խանութ, տեսեք, որ առանց այդ էլ թուրքական կենցաղային քիմիա է վաճառվում, թուրքական տեքստիլ, թուրքական զարդեղեն, մենք թուրքական բենզին ունենք, այդ բոլորն արդեն ունենք, ինչի՞ց եք վախենում»,-ասաց Կոլերովը: 

Հարցազրույցի շարունակությունը` վաղը