«Հրապարակ». Ինչ են քննարկել Անդրանիկ Քոչարյանն ու մի խումբ հակառուսական կողմնորոշման գործիչներ

«Հրապարակ». Ինչ են քննարկել Անդրանիկ Քոչարյանն ու մի խումբ հակառուսական կողմնորոշման գործիչներ

ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը երեկ իր աշխատասենյակում հյուրընկալել է հակառուսական կողմնորոշման մի խումբ գործիչների՝ քննարկելու ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը։ Փակ քննարկմանը մասնակցել են «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, Հովսեփ Խուրշուդյանը, Թեհմինե Ենոքյանը, Ազատ Արշակյանը եւ այլք։

Արշակյանն ասաց՝ իրենց խնդրանքով։ Մոտ 2 ժամ տեւած հանդիպման ընթացքում Անդրանիկ Քոչարյանն անխտիր իր հավանությունն է հայտնել հնչեցրած բոլոր մտքերին, որ ՀԱՊԿ-ն անպետք կառույց է, եւ այնտեղ Հայաստանի ներկայությունը մեր երկրին զրկում է արեւմտյան երկրների աջակցություններից։ Սակայն ասել է, որ ներկա իրավիճակում ճիշտ չէ ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց նախաձեռնելը, գուցե ինչ-որ պահից սկսենք, բայց ո՛չ հիմա, երբ երկիրը գտնվում է վտանգավոր շրջափուլում։