Շիրակի մարզպետարանի երկու աշխատակիցները կալանավորվել են

Շիրակի մարզպետարանի երկու աշխատակիցները կալանավորվել են

Շիրակի մարզպետարանի 2 աշխատակիցները կալանավորվել են։ Տեղեկությունը հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ նրանց մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու համար։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում ձերբակալվել է 4 անձ, որոնցից 2-ը Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձինք են։

Մարզպետարանի աշխատակիցները ձերբակալվել են կաշառք ստանալու մեղադրանքով: