Հասարակություն

Մելքոնյանի թոռը «չոր ատկազ» է եկել. մանրամասներ՝ աղմկահարույց դանակահարությունից 

Մելքոնյանի թոռը «չոր ատկազ» է եկել. մանրամասներ՝ աղմկահարույց դանակահարությունից 

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝  ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի սկանդալի մեջ հայտնված թոռանը Քննչական կոմիտեում հարցաքննել են: 

Մելքոնյանի թոռը տեւական ժամանակ որոնվում էր «Երևանի իրավատնտեսագիտական և կառավարման» քոլեջի ուսանողի դանակահարելու կասկածանքով: 

Վարույթն իրականացնող մարմինը վերջինիս հայտնաբերել է, եւ կանչել հարցաքննության: Ըստ մեր աղբյուրի՝ Մելքոնյանի թոռը «չոր ատկազ» է եկել՝ ասելով, թե ինքը կապ չունի ուսանողի դանակահարության հետ, ավելին՝ քոլեջում ոչ մի դանակահարություն էլ չի եղել:

ՀՀ քննչական կոմիտեի մամումի խոսնակ Գոռ Աբրահամյանը «Հրապարակ»-ին ասաց, որ նախաքննությունը շարունակվում է, դեռևս քրեական հետապնդման ենթարկվող անձ չկա։

Վարույթն իրականացնող մարմնից հարցաքննության եւ քննչական գործողություններին մասնակիցների մասին այլ մանրամասներ չհայտնեցին: 

Ավելի վաղ «Հրապարակը» գրել էր՝ պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռան՝ Գագիկ Կարենի Մելքոնյանի  մասնակցությամբ դանակահարություն է եղել «Երևանի իրավատնտեսագիտական և կառավարման» քոլեջում: 

Դեպքի օրը տուժած ուսանողին տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն՝ մարմնական վնասվածքներով։ Հարցաքննության ժամանակ տուժած ուսանողը իրավապահներին հայտնել է, թե ծառից է ընկել։ Սակայն դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ վնասվածքը պատճառել է ուսանող Գագիկ Կարենի Մելքոնյանը` պատգամավոր Գագիկ Մելքոյանի թոռը։ Մելքոնյանի թոռը, ըստ այդ աղբյուրի, դանակահարել է նույն համալսարանի մեկ այլ սանի։ Մեզ հայտնի դարձավ, որ դեպքի օրը տուժած ուսանողին տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն՝ մարմնական վնասվածքներով։

Լրահոս

Ամենաընթերցված

Պետական հեղաշրջո՞ւմ

Պետական հեղաշրջո՞ւմ

Օգտվելով այն հանգամանքից, որ Սահմանադրական դատարանում ընթանում են հունիսի 7-ի ընտրությունների արդյու...

Սա դեռ սկիզբն է

Սա դեռ սկիզբն է

Դուք նկատեցի՞ք` ինչ արագությամբ, հենց հունիսի 8-ին, Երեւանի փողոցներից անհետացան կանաչապատման եւ սան...

×
Gallery Image