18 երթուղու վարորդի ինքնազգացողությունը վատացել է․ շղթայական վթար Երևանում

18 երթուղու վարորդի ինքնազգացողությունը վատացել է․ շղթայական վթար Երևանում

Թիվ 18 երթուղին սպասարկող Zhong Tong մակնիշի ավտոբուսի վարորդի ինքնազգացողությունը վատացել է։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Դեպքը տեղի է ունեցել Կորյունի փողոցում, ավտոբուսը վարելիս, ինչն էլ դարձել է շղթայական վթարի պատճառ։

«50-ամյա վարորդի մոտ նախաինֆարկտային վիճակ է, վիճակը ծանր է։ Իսկ մեքենաների փոխհատուցումը ԱՊՊԱ-ի շրջանակներում է իրականացվելու։ Քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող ավտոբուսը մենք մեր ուժերով կվերանորոգենք»,-հայտնել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։