Հասարակություն

Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար Չոբանյանը Հ1-ից հեռացվել է, փակվել է հաղորդաշարը

Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար Չոբանյանը Հ1-ից հեռացվել է, փակվել է հաղորդաշարը

Ամիսներ առաջ Հանրային հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվեց  «Թույլ օղակ» անվանումով մի ինտելեկտուալ նախագիծ, որի հաղորդավարը դերասան Բաբկեն Չոբանյանն էր: Հետևելով հաղորդաշարի դիտումներին ու դրա շուրջ ծավալված քննարկումներին կարող ենք ասել, որ «Թույլ օղակ»-ը հանրայինի ամենասիրված ու պահանջված հաղորդաշարերից էր: Յուրաքանչյուր հաղորդման ընթացքում 8 մասնակիցներից միայն մեկը ինտելեկտուալ և համառ պայքարում մինչև 2 միլիոն դրամ էր վաստակում: Հաղորդաշարի թողարկումները Յութուբում ունեն 500-ից 700 հազար դիտում, սակայն հաղորդաշարը դերասան Բաբկեն Չոբանյանի մի գրառումից հետո հեռուստաեթերից անակնկալ կերպով անհետացել է:

«Հրապարակ»-ին պատմեցին, որ հաղորդաշարը փակվել է այն բանից հետո, երբ դերասան Բաբկեն Չոբանյանը հանդգնել է ֆեյսբուքում քննադատել Նիկոլ Փաշինյանին: Ի դեպ մեզ պատմեցին նաև, որ Չոբանյանը մինչև բոլորովին վերջերս Նիկոլ Փաշինյանին անվերապահ աջակցում էր, սակայն վերջին ամիսներին սկսել է քննադատել ՔՊ-ական ռեժիմին, ինչից հետո Հանրայինից հեռացվել է: Չոբանյանի գործընկերներից մեզ նաև պատմեցին, որ դերասանը առաջներում վստահ է եղել, որ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է, որտեղ ոչ ոք իր քաղաքական հայացքների համար հալածանքների չի ենթարկվում, սակայն ինչպես ասում են «ուղտը չոքել է հենց իր դռանը»:

Մեզ նաև պատմեցին, որ դերասանի գրառումը սահմանափակվել է, այն դարձել է հասանելի բացառապես ֆեյսբուքյան ընկերների համար:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image