Իսագուլյանի որդու հարսանիքին ներկա է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը

Իսագուլյանի որդու հարսանիքին ներկա է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը

Այս պահին Մասիսի «Մորենա» ռեստորանային համալիրում ընթանում է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի որդու` Սամվելի հարսանիքը: Մենք տեղեկացանք, որ բավականին ճոխ հարսանիք է կազմակերպված` մոտ 400 հոգանոց: Հյուրերի ցանկում են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ, ներկա ԱԺ-ի նախկին փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, Սերժ Սարգսյանի փեսա Հայկ Խաչատրյանը, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, երբեմնի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: