«Հրապարակ». Մոսկվահայ մեծահարուստները միանում են հրաժարականի պահանջին

«Հրապարակ». Մոսկվահայ մեծահարուստները միանում են հրաժարականի պահանջին

Մեր տեղեկություններով, մոսկվաբնակ մեծահարուստ մեր հայրենակիցները այսօր կամ վաղը հայտարարությամբ են հանդես գալու՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Հայտարարությունն արվելու է Մոնարխ ընկերության սեփականատեր Սերգեյ Համբարձումյանի, Տաշիր ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի և Ռուբեն Վարդանյանի կողմից:

Հայտարարությունը ևս մեկ անգամ կփաստի, որ ռուսական իշխանությունների հաճոյախոսություններն՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին խիստ ձևական են և ընդամենը դիվանագիտական բարեկրթության դրսևորումներ: