Երեկ ԼՂ նախագահի գրեթե հաղթած թեկնածու Արայիկ Հարությունյանը Երեւանում էր: Քաղաքական շրջանակներում պնդում կար, որ նա եկել է հանդիպելու Նիկոլ Փաշինյանի հետ: Դուք Երեւանո՞ւմ եք՝ երեկ կեսօրին հարցրինք Արայիկ Հարությունյանին, տեղեկություն ունենք, որ երկու օր Երեւանում եք լինելու։ «Արդեն ոչ` Երեւանում չեմ, վերադարձել եմ Արցախ»: Իսկ ինչո՞ւ էիք եկել։ «Հազար ու մի գործերով, ինչ է` իրավունք չունե՞մ գալ Երեւան»: Դե, ասում են` պետք է հանդիպեիք Նիկոլ Փաշինյանին։ «Ոչ, նման հանդիպում չի եղել»: Երեկ տեղեկություններ կային, որ Մասիս Մայիլյանը նույնպես Երեւան է եկած եղել, սակայն նա զանգերին չի պատասխանում: Երեկ նա շնորհակալություն հայտնեց իր աջակիցներին եւ հայտարարեց, որ իր որոշման մասին առաջիկայում կհայտնի, ինչը հաստատում են լուրերը, որ հնարավոր է հրաժարվի երկրորդ փուլին մասնակցելուց։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
Ծեծի ենթարկողը նույն օրը լքել է երկիրը
Օրեր առաջ ՔՊ-ի համակիր Արամ Ավետիսյանը հայտնել էր, որ ծեծի է ենթարկվել։ Ոստիկանությունից մեր հարցին...
«Հրապարակ»․ Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրե...
Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը նամակ է գրել Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Անտ...
«Հրապարակ»․ Կատակել է ու ծառայակցին սպանել
Մհեր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ Ն զորամասի ժամկ...
«Հրապարակ»․ Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրութ...
Իշխանությունը մտադիր է մեգահամայնքներ ձեւավորել, շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որով առաջ...
×
❮
❯