Դպրոցի ուսուցիչները ասմունքում են տնօրենի համար (տեսանյութ)

Դպրոցի ուսուցիչները ասմունքում են տնօրենի համար (տեսանյութ)

Գիրք նվիրելու օրվա առթիվ Արմավիրի համար 8 հիմնական դպրոցի անձնակազմը անակնկալ է պատրաստել նույն դպրոցի տնօրենի համար։ Դպրոցի էջում տարածված տեսանյութից երևում է, որ ուսուցչական անձնակազմը հերթով մտնում է տնօրենի ճոխ սենյակ, ապա 2 ուսուցիչ արտասանում են տնօրենի համար։

Տհաճ մի դրվագ ֆիքսեցինք, որ ուսուցիչներից մեկը, երբ ասմունքում է Պարույր Սևակի «Քո պատճառով» բանաստեղծությունը, այն նվիրում է հենց տնօրենին, երբ «քո մատների պատճառով» ասելիս, կիսակռացած ցույց է տալիս տնօրենի մատները։

Տեսանյութը լայն տարածում է գտել համացանցում, օգտատերերը ուսուցիչների քայլը համարել են քծնանք` դպրոցի տնօրենին։

Մանրամասն՝ տեսանյութում։

Հ․Գ Մեր հրապարակումից հետո, դպրոցի պաշտոնական էջը ջնջեց տեսանյութը։