Ռոբերտ Քոչարյանի առողջականում դրական տեղաշարժ կա

Ռոբերտ Քոչարյանի առողջականում դրական տեղաշարժ կա

Տեւական ժամանակ է, ինչ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվում  է «Էրեբունի» բժշկական կենտրոնում՝ ճնշման կտրուկ տատանման և ինքնազգացողության վատացման պատճառով:  

Նրա պաշտպան Հովհաննես Խուդոյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է նրա առողջական վիճակը, պատասխանեց․ «Դեռ բուժվում է, բայց դեպի դրականը»։

Հարցին, թե Քոչարյանի գործով նիստի օր նշանակվե՞ց, ասաց, որ դեռ նորություն չկա։

Նշենք, որ Քոչարյանը հերթական բուժզննումն անցել էր անցած տարվա հոկտեմբերին «Իզմիրլյան» կենտրոնում: 

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2008 թ.-ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։