Մեր գերեվարված եղբայրներից 15-ն այս պահին վերադառնում են Հայաստան

Մեր գերեվարված եղբայրներից 15-ն այս պահին վերադառնում են Հայաստան

«Մեր գերեվարված եղբայրներից 15-ն այս պահին վերադառնում են Հայաստան»,- այս մասին քիչ առաջ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ավելի մանրամասն կխոսի ավելի ուշ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտարարություն տարածեցին` Հայաստանին է հանձնվել 15 հայ ռազմագերի` ականազերծման քարտեզների դիմաց:

Գերեվարվածների տեղափոխումը տեղի է ունեցել ադրբեջանա-վրացական սահմանին՝վրացի պաշտոնյաների աջակցությամբ։