Այլ

ՀԱՄԱՍ-ը մեղադրել է Իսրայելին կրակի դադարեցման գործարքի խաթարման համար

ՀԱՄԱՍ-ը մեղադրել է Իսրայելին կրակի դադարեցման գործարքի խաթարման համար

ՎԻսրայելը հրաժարվել է տրամադրել թե Գազայի սեկտորից իր զուրքերի դուրս բերման քարտեզը, թե կրակի դադարեցման պարտավորության ստանձնումը։ Այս մասին հայտնում է ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի անդամ Բասեմ Նայիմը։ «Այս անգամ Իսրայելը հրաժարվել է տրամադրել Գազայի սեկտորից զորքերի դուրս բերման հստակ քարտեզները, ինչը նշանակում է, որ չի ցանկանում ամրագրել, թե երբ որ հատվածից է դուրս բերելու իր զորքերը։ Նա նաեւ չի ցանկանում վերջնական ու հստակ խոսք ասել պատերազմի դադարեցման վերաբերյալ»,- հայտարարել է պաղեստինյան շարժման ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին ՀԱՄԱՍ-ն արդեն մեղադրել էր Իսրայելին Գազայի սեկտորից իր զորքերի դուրս բերման ու պատերազմի դադարեցման, ինչպես նաեւ՝ պահվող անձանց փոխանակման հարցում նոր նախապայմանների առաջ քաշման մեջ։ Ի պատասխան, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակն էլ հայտարարել էր, որ ՀԱՄԱՍ-ն է բարդացնում կրակի դադարեցման ու պատանդների փոխանակման հարցում կնքվելիք գործարքը՝ հրաժարվելով նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններից։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image