Շիրակի մարզպետը՝ ձերբակալությունների մասին

Շիրակի մարզպետը՝ ձերբակալությունների մասին

Քիչ առաջ գրել էինք, որ ձերբակալվել է Շիրակի մարզպետարանի աշխատակիցը։

«Հրապարակ»-ի հետ զրույցում Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը նշեց.

«Այսօր առավոտյան մարզպետի աշխատակազմից ինձ հասած տվյալներով ձերբակալվել է կրթության մշակույթի և սպորտի վարչության պետը»։

Մարզպետը նշեց, որ գործը գտնվում է Հակակոռուպցիոն կոմիտեի տիրույթում և այլ մանրամասների չի տիրապետում։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Շիրակի մարզպետարանի երկու աշխատակից ևս ձերբակալվեցին կոռուպցիոն գործարքների հետ կապված։