Հրեաների բոյկոտը՝ Նեթանյահուին. առաջին անգամ չեն հրավիրել ամենամյա ժողովին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի հրավիրվել Հյուսիսային Ամերիկայի հրեական դաշնությունների (JFNA) տարեկան համագումարին, որը տեղի կունենա կիրակի օրը՝ նոյեմբերի 10-ին, Վաշինգտոնում (ԱՄՆ):
Իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Նեթանյահուն կառավարության ղեկավար դառնալուց հետո առաջին անգամ հրավեր չի ստացել։ Բացի այդ, ԱՄՆ-ի մի շարք ձախ հրեական կազմակերպություններ հրաժարվել են մասնակցել միջոցառմանը` պատրվակով, որ չեն ցանկանում կապ ունենալ Իսրայելի կառավարության քաղաքականությանն աջակցելու հետ:
Հյուսիսային Ամերիկայի հրեական դաշնությունները Միացյալ Նահանգների և Կանադայի հրեական համայնքի կառուցվածքային հիմքն են և ներկայացնում են ավելի քան 300 հրեական դաշնություններ:
JFNA-ն տարեկան հավաքում և բաշխում է ավելի քան 2 միլիարդ դոլար Հյուսիսային Ամերիկայի և Իսրայելի հրեական համայնքների համար աջակցության և դրամաշնորհային ծրագրերի շրջանակում:
Կարծիքներ