ԲՈԿ-ի միակ «սրտացավ» աշխատողի պարգևավճարի չափը

ԲՈԿ-ի միակ «սրտացավ» աշխատողի պարգևավճարի չափը
Սմբատ Բոկյան, Լիլիթ Մկրտչյան

Այսօր Կրթության և գիտության նախարարության Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը պարգևատրումների մասին խոսելիս ասել է, որ իր տեղակալին՝ Լիլիթ Մկրտչյանին, աշխատավարձի 180%-ի չափով պարգևավճար է տվել․ «Քանի որ նա մեր հիմնարկի միակ աշխատողն էր, որը առավոտյան 8.30-ից գալիս էր աշխատանքի և ամբողջ օրը նվիրում էր աշխատանքին»։

Իհարկե նման ձևակերպումը աշխատանքի վերաբերյալ արդեն տարօրինակ էր, ենթադրվում է, որ ԲՈԿ-ի բոլոր աշխատողները պետք է ժամանակին գան աշխատանքի և իրենց «նվիրեն» իրենց գործին։ Պարզվեց, որ ԲՈԿ-ի միակ «սրտացավ» աշխատողի աշխատավարձը 395.000 դրամ է։ Արդյունքում պարգևավճարը կազմել է 711.000 դրամ։ Հատկանշական է, որ ԲՈԿ-ում Գոգյանի տեղակալ Լիլիթ Մկրտչյանին չեն սիրում, համարում են, որ անտեղյակ է և չի տիրապետում  ոլորտին, այս ընթացքում ոչինչ չի սովորել։

Հիշեցնենք, որ Լիլիթ Մկրտչյանը այստեղ տեղափոխվել է ԱԻՆ-ից։