Ո՞ւմ հետ է ամուսնանում Սուրեն Պապիկյանը (լուսանկար)

Ո՞ւմ հետ է ամուսնանում Սուրեն Պապիկյանը (լուսանկար)

Այսօր լուր տարածվեց, որ ամուսնանում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Հարսանիքը տեղի է ունենալու հունվարի 22-ին, Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում: Մինչ այս պահը, սակայն, չի հայտարարվել, թե ում հետ է ամուսնանում Պապիկյանը

Մենք պարզեցինք, որ հարսանցուն նրա նախկին խոսնակն է` Արմինե Մուրադյանը: Նա տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակն էր, երբ նախարարը Սուրեն Պապիկյանն էր: Հետո դուրս եկավ նախարարությունից, նշանակվեց Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի փոխտնօրեն: Նրանց կապի մասին շատ քիչ մարդ գիտեր, հանրային մակարդակում նախարարն ու խոսնակը իրենց մտերմության և հարաբերությունների մասին որևէ կերպ զգացնել չեն տվել: