«Հրապարակ». Կադրային բանկի դիմորդների 90 տոկոսը անգրագետ է եղել

«Հրապարակ». Կադրային բանկի դիմորդների 90 տոկոսը անգրագետ է եղել

Նիկոլ Փաշինյանը ընտրություններից առաջ հայտարարել էր կադրային բանկ ստեղծելու մասին եւ կոչ արել քաղաքացիներին՝ CV-ներ եւ մոտիվացիոն նամակներ ուղարկել կառավարություն։ 6 հոգանոց «քասթինգի» հանձնաժողովը սկզբում ուսումնասիրում էր դիմումները, CV-ները, ընտրում լավագույններին, ապա հարցազրույց անցկացնում նրանց հետ։

Բայց արդեն մի քանի ամիս է՝ հանձնաժողովը պարապուրդի է մատնված՝ այլեւս չեն քննում դիմորդներին: Ինչո՞վ է պայմանավորված դա՝ պաշտոնապես պարզել չհաջողվեց, հանձնաժողովի անդամներից պատգամավորներ Արեն Մկրտչյանն ու Հայկ Գեւորգյանը չցանկացան խոսել: Բայց ներքին կարգով տեղեկացանք, որ դիմորդների 90 տոկոսը, մեղմ ասած, անգրագետ է եղել՝ 4-5 հազար դիմորդից միայն 6-7 հոգի է ընտրվել: