Քանի անձ է ստացել 100 հազար դրամ միանվագ աջակցությունը

Քանի անձ է ստացել 100 հազար դրամ միանվագ աջակցությունը

Արցախցիներին տրամադրվող 100 հազար դրամ միանվագ աջակցության ծրագրի շրջանակում արդեն իսկ վճարման է ուղարկվել 104 հազար 200 անձի տվյալ։  Նրանցից չափահաս՝ 75 հազար 725 անձ, անչափահաս` 28 հազար 475 անձ։ Այս մասին «Հրապարակին» հայտնեցին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Սակայն, թե քանի անձ է մինչ օրս ստացել աջակցության գումարները, նախարարությունից չեն հայտնում։ Ծրագիրը գումարների վճարման վերջնաժամկետ չունի։ «Կա վերջնաժամկետ միայն երեխաների համար ներկայացված դիմումների համար՝ մինչև դեկտեմբերի 1 -ն է», - ասում է նախարարության խոսնակը։

Մեր տեղեկություններով, կան բազմաթիվ արցախցիներ, որոնք հանձնել են դիմումները, բայց տարբեր պատճառներով գումարները դեռ չեն ստացել։

«Հրապարակը» տասից ավելի նման բողոք է ստացել։