Արարատ Միրզոյանը՝ Չավուշօղլուի ժեստի մասին

Արարատ Միրզոյանը՝ Չավուշօղլուի ժեստի մասին

Անկեղծ ասած ես կարևորություն չեմ տալիս հանդիպման վայրին։ Սակայն եթե ինչ-որ պահի պրոցեսները սկսեն շոշափելի հաջողություններ արձանգարել, հանդիպումներ կարող են լինել նաև Անկարայում ու Երևանում։ Այս մասին քիչ առաջ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ խոսելով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Այս պահին կարող եմ ասել, որ ցավալիորեն որքան էլ վերբալ մակարդակում, հանրային խոսքի մակարդակում ասվում է, որ պրոցեսը առանց նախապայմանների է, այնուամենայնիվ մեր թուրք գործընկերները որոշակիորեն սինխրոնացնում են այս պրոցեսը Ադրբեջանի հետ տեղի ունեցող պրոցեսի հետ։ Սա իհարկե ավելի կառուցողական չի դարձնում մթնոլորտը։ Քննարկումները շարունակվում են, այս պահին շոշափելի արդյունք ցավոք չկա, հուսով եմ՝ առաջիկայում կկարողանանք այդպիսի արդյունքներ ունենալ։ Մեր կողմից հիմա կարող եմ վերահաստատել, որ մենք հաստատակամ ենք ու անկեղծ ենք հրապարակային արտահայտած դիրքորոշման մեջ։ Մենք հետաքրքրված ենք սահմանների բացմամբ ու հարաբերությունների հաստատմամբ։ Կուզեինք նույնը տեսնել նաև թուրքական կողմից։ Թուրքիայի ԱԳ նախարարի զանազան ժեստերը սակայն չեն նպաստում այդ պրոցեսին»,- հավելեց նա։