«Հրապարակ». Ինտելեկտուալ «թիթիզությունները» մերոնց  ժանրում չեն. ԿԳՄՍ-ն դադարեցրել է «Ինչ, որտեղ, երբ» խաղի ֆինանսավորումը

«Հրապարակ». Ինտելեկտուալ «թիթիզությունները» մերոնց  ժանրում չեն. ԿԳՄՍ-ն դադարեցրել է «Ինչ, որտեղ, երբ» խաղի ֆինանսավորումը

«Իմ քայլի» ինտելեկտուալ հատվածը մասնակցել է «Չտո, գդե, կագդա» ինտելեկտուալ խաղի ամանորյա սեզոնին, թեեւ ներսում տարակուսանք կա՝ ընտրված «սաստավի» հետ կապված (Արթուր Դավթյան, Արփի Դավոյան, Վահագն Թեւոսյան…)։ «Լուսավոր Հայաստանը» բոյկոտել եւ չի մասնակցել պատգամավորների խաղին: «Իմ քայլից» մասնակցել է Վահագն Թեւոսյանը, ԲՀԿ-ից՝ Արման Աբովյանը:

Խաղն արդեն նկարահանվել է, ցուցադրվելու է հունվարի 4-ին։ Մասնակիցներն ասացին, թե ով է հաղթել՝ հեռուստադիտողնե՞րը, թե՝ գիտակները, սակայն խնդրեցին չհրապարակայնացնել` ինտրիգը պահելու համար: Սակայն ամենամեծ «ինտրիգն» այն է, որ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն այլեւս չի ֆինանսավորելու խաղը։ «Գումարներն ուղղում են ավելի կարեւոր «ոլորտներ»՝ պերֆորմանսների ու տրանսգենդերների գործունեությանը զարկ տալուն։ Ինտելեկտուալ «թիթիզությունները» մերոնց  ժանրում չեն»,- դառնացած ասաց «Իմ քայլի» մեր աղբյուրը: