Երկու դիմակավորված անձ գիշերը հարձակվել է ազատամարտիկի վրա

Երկու դիմակավորված անձ գիշերը հարձակվել է ազատամարտիկի վրա

«Երեկ երեկոյան` 22:30-ին դուրս եկա տանից,գնում էի խանութ։ Մի 40 մետր էի անցել,որ հետեւից գլխիս շատ ուժեղ հարված զգացի»։ «Հրապարակի» հետ զրույցում իր վրա հարձակման դեպքի մասին պատմեց Արցախյան երեք ազատամարտում մասնակից Շահե Աճեմյանը։

«Երբ հարվածեցին գլխիս, շրջվեցի ու ձեռքով մի լավ հասցրի ինձ հարվածեցին։ Սա հետ քաշվեց ու սկսեց փախնել, շրջվեցի երկրորդի կողմը, որ դրան էլ հասցնեմ` սա էլ փախավ։ Կազմվածքներից,ձեռքերից կարող եմ ենթադրել, որ 20-26 տարեկան լակոտներ էին»,-նշում է ազատամարտիկը։

Հարձակումից ընդամենը երեսուն րոպե անց Աճեմյանին փակ համարից զանգ է գալիս, հայհոյում են ու սպառնում հաշվեհարդար տեսնել Արցախյան ազատամարտի մասնակցի հետ։

Մեր հարցին, արդյոք ոստիկանություն դիմել է, ասաց, որ չի դիմել եւ չի էլ պատրաստվում, քանի որ վստահ է`չեն կարողանալու բացահայտել գործը։

«Գիշերը երկու դիմակավորված անձ հարձակվել են, ոնց եք պատկերացնում նրանց գտնել»,-ասաց Աճեմյանը։

Հարցին, թե արդյո՞ք կասկածներ ունի՝ իր վրա հարձակման պատճառը որը կարող էր լինել` ընդդիմադիր կեցվա՞ծքը, թե՞ անձնական պատճառներ,ասաց. «Ոչինչ չեմ բացառում, երկուսն էլ հավանական են։Մեկ-երկու հոգու հետ կապված կասկածներ ունեմ,սակայն կասկած ունենալը դեռ չի նշանակում փաստեր ունենալ»։

Շահե Աճեմյանի ինքնազգացողությունն այս պահին նորմալ է։