Բեղլոյանը հերքեց խոսքերը, լրագրողները ձայնագրությունը միացրին (տեսանյութ)

Բեղլոյանը հերքեց խոսքերը, լրագրողները ձայնագրությունը միացրին (տեսանյութ)

«Իմ քայլի» պատգամավոր Անուշ Բեղլոյանը «Пограничная ZONA» նախագծի առցանց կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, թե «կարևոր չէ՝ ով է սկսել պատերազմը, ում պատմական հողն է» և խոսել է ռուս խաղաղապահներին Արցախից դուրս բերելու հեռանկարի մասին։

Նշենք, որ կոնֆերանսին մասնակցել են նաև Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ներկայացուցիչները։

Նրա այս ելույթը մեծ աղմուկ է բարձրացրել մամուլում, և նրան մեղադրում են թուրք-ադրբեջանական շահը սպասարկելու մեջ, նաև ակցիա իրականցրի այսօր ԱԺ-ում նրա դեմ:

Բեղլոյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, թե ինքը չի ասել նման բան, որ իրեն վերագրում են բաներ, որն ինքը չի ասել:

Լրագրողները տեղում միացրին իր ելույթի ձայնագրությունը, որից հետո Բեղլոյանն սկսեց արդարանալ, թե ինքն այդ համատեքստում չի ասել այն, ինչ մենք լսում և հասկանում ենք:

Մանրամասն`տեսանյութում: