Տնտեսագիտական համալսարանը նոր ռեկտոր ունի
Մեր տեղեկություններով, Ռուբեն Հայրապետյանը նշանակվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար։ Նշենք, որ նա 32 տարեկան է, մինչ այս եղել է Կառավարման ամբիոնի վարիչի պաշտոնակատարը։
Նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ շնորհակալական խոսքեր հայտնելով իր ուսանողներին։
Հիշեցնենք, որ մինչև այս ռեկտորի պաշտոնը զբաղեցնում էր Կորյունը Աթոյանը։
Կարծիքներ