Գրիգորի Խաչատուրովն ազատ կարձակվի

Գրիգորի Խաչատուրովն ազատ կարձակվի

Գեներալ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվեց գրավով և վարչական հսկողությամբ։

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Արմեն Հովհաննիսյանի նախագահությամբ, մասնակի բավարարվեց Գրիգորի Խաչատուրովի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոքը։

Խաչատուրովի փաստաբան Հակոբ Ենոքյանը ArmeniaSputnik-ին հայտնել է, որ գրավի չափը կազմում է 20 մլն դրամ։

Այս պահին Գրիգորի Խաչատուրովը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Հիշեցնենք` փետրվարի 21-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվեց պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար։ Նա ձերբակալվեց։