Երեւանի քաղաքապետարանի աղբյուրը պատմեց․ «Դեռ մինչեւ պանդեմիան քաղաքապետարանի առողջապահության վարչության եւ նախարարության միջեւ խնդիր կար։ Օրինակ, պոլիկլինիկաները (մոտ 31) պատվիրակված լիազորություններով են աշխատում. բյուջեն հատկացնում է կառավարությունը, փաստացի կառավարումն իրականացնում է վարչությունը։ Տեւական ժամանակ սպասվում էր, որ վարչության պետ Կամսար Բաբինյանը պետք է հրաժեշտ տա պաշտոնին՝ հին աշխատող է, Արսենը չէր կարող նրան զանգել-ասել` էս կողմ կանգնի, չէ` էն կողմ»։ Ինչո՞ւ չհանեցին։ «Դե, կորոնավիրուսի էս փուլում նման մարդկանցից ազատվելը, քաղաքի վարչության պետ փոխելը, մի դիլետանտի բերելը սեփական ոտքին կրակել կլիներ, հիմա պարետատան հետ ուզում են լիազորությունները պատվիրակել նորովի` պոլիկլինիկաների կուրացիան վերցնել իրենց ձեռքը»: Էսքան դարդուցավի մեջ ի՞նչ է տալու այդ «մեկ պատուհանը» Արսեն Թորոսյանին։ «Վերահսկելու հնարավորություն՝ Երեւանը գրեթե ողջ հանրապետությունն է, մարզերում նա խնդիրներ չունի՝ մարզպետներն անմիջապես «ենթարկվում» են իրեն, իսկ պոլիկլինիկաները շատ մեծ ոլորտ են»:
Էքսկլյուզիվ
«Հրապարակ». Փորձում են պոլիկլինիկաների կուրացիան վերցնել իրենց ձեռքը
Ամենաընթերցված
Ինչ են պատմում Կոնջորյանի եղբոր մասին Աբովյանում
Այսօր վաղ առավոտից համացանցը քննարկում է ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին դաժան ծեծի...
Փաշինյանին հեռացնելու են հենց իր մարդիկ․․․
Նիկոլ Փաշինյանի շրջապատը էլ նախկին ծակ շալվարավորները կամ դատարկ գրպանավորները չեն, որոնցով այդքա՜ն...
Դաժան ծեծի է ենթարկվել Հայկ Կոնջորյանի եղբայրը
Հուլիսի 24-ին ժամը 00:05-ի սահմաններում իր շքամուտքի առաջ դաժանաբար ծեծի է ենթարկվել ՔՊ-ական պատգամա...
×
❮
❯