Քաղաքականություն

Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում է ՔՊ-ի փրայմերիզը

Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում է ՔՊ-ի փրայմերիզը

 

Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները ։ Գյումրիի օրինակով իշխող ուժն այստեղ էլ երեք օրվա նախնական ընտրությունների արդյունքներով կորոշի, թե ով է պետք է նշանակվի համայնքի ղեկավարի պաշտոնակատար

Հիշեցնենք, որ ՔՊ Վարչության հունվարի 3-ի նիստում կայացված որոշմամբ՝ Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրություններին կմասնակցեն Արփինե Առաքելյանը, Լյուդվիգ Գյուլնազարյանը, Կարեն Երեմյանը, Մհեր Հարությունյանը, Արման Մնացականյանը, Գոռ Սարիբեկյանը:
Բուն ընտրությունները խոշորացված համայնքում տեղի կունենան մարտին։ Նախնական ընտրություններին հաղթած թեկնածուն էլ կգլխավորի իշխող թիմի նախընտրական ցուցակը։

ՔՊ-ն 2021-ի Փարաքարի ավագանու ընտրություններում պարտվել էր։ Հաղթել էր ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցությունը, սակայն «Քաղաքացիական պայմանագիր»-ը բազում համայնքերի օրինակով գործի դրեց լծակերն ու զավթեց իշխանությունը՝  փաստացի կոալիցիա կազմելով «Դավիթ Մինասյան» դաշինքի հետ, միասին հերթով կառավարեցին համայնքը։ Մինասյանը 2.5 տարի, Գյուլնազարյանը՝ ընդամենը 5 ամիս ղեկավարեց Փարաքարը եւ քրեական պատմության սկանդալում հայտնվելուց հետո հրաժարական տվեց։

Լրահոս

Ամենաընթերցված

Մնում է, որ հրաշք պատահի

Մնում է, որ հրաշք պատահի

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել։ 2025 թվականին հանրապետությունում գրանցվե...

×
Gallery Image