Արշավիր Ղարամյանը փեսայի՝ Լորիս Եղոյանի մասին գրառում է կատարել
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը գրում է․
«Լորի՛ս ջան, անկախ բոլոր հանգամանքներից՝ դու մեր հուշերում կմնաս որպես մարդ, որ սիրեց Արցախը և արցախցուն, որ իր գործունեությամբ օժանդակեց Արցախի պաշտպանությանը՝ բարձրացնելով Արցախի անվտանգությունը, որ ծաղկեցնում և շենացնում էր Սուսը և Բերձորը, սատար կանգնում հիվանդին և կարիքավորին, ուրախացնում մանուկներին և դպրոցականերին, հավերժացնում հայ զորականների հիշատակը, հովանավորում և սատարում Հայաստանյայց Սուրբ եկեղեցուն…
Աստված ողորմած լինի…»։
Ավելի վաղ գրել էինք,որ սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին իրավապահները Լորիս Եղոյանի դին հայտնաբերել են Արմավիրի մարզի Դողս բնակավայրի Մոնթեի փողոցում գործող հյուրատանը։ Եղոյանի դին հայտնաբերվել է հրազենային վնասվածքով, հանցագործության գործիք ատրճանակը՝ դիակի կողքին։ Եղոյանը 38 տարեկան էր։
Կարծիքներ