Ձեզ հետ միասին մենք պահանջում ենք մեկ ուղևորության համար սահմանել 100 դրամ գինը․բոյկոտը շարունակվում է

Ձեզ հետ միասին մենք պահանջում ենք մեկ ուղևորության համար սահմանել 100 դրամ գինը․բոյկոտը շարունակվում է

Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը գրում է․

«Սիրելի հայրենակիցներ, 
Տրանսպորտի թանկացման դեմ մեր ընդվզման արդյունքում իշխանությունները ստիպված եղան վերջին շրջանում զիջումների գնալ ու մեղմացնել թանկացման ալիքը։ Նրանք մեկ տոմսի համար 300-ի փոխարեն արդեն 150 դրամ են պահանջում, իսկ մյուս փաթեթներում նույնպես զիջումների գնացին:

Ամեն դեպքում, ձեզ հետ միասին մենք պահանջում ենք մեկ ուղևորության համար սահմանել 100 դրամ գինը։ 
Այսօր, վերը նշված պահանջով և 80 000 ստորագրություններով հաստատված մեր նախագիծը վերջապես քննարկվեց  ավագանու նիստում։ 
Ինչպես եւ սպասելի էր,  ՔՊ-ն ու նրա հաճախորդ «Հանրապետություն» կուսակցությունը դեմ քվեարկեցին մեր նախագծին։ 
Ամեն դեպքում, մենք տեսնում ենք, որ մեր միասնական պայքարը արդյունք է տալիս`
ուստի, ԲՈՅԿՈՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է!!!
 Այս պահին հավաքագրումները շատ քիչ են, ինչը ստիպելու է քաղաքային իշխանությանը հերթական անգամ ընկրկել։ 
Սա տևական պայքար է,որը վստահաբար վերջնական հաջողություն է ունենալու։ 
Շնորհակալություն եւ Աստված բոլորիս պահապան»։