Ավելի վաղ գրել էինք, որ այսօր մի խումբ շիրակցիներ որոշել էին փակել Գյումրու մուտքը՝ թույլ չտալով ընդդիմությանը մուտք գործել քաղաք: Այս պահին լարված իրավիճակ է Շիրակի մարզի մուտքի մոտ՝ մասնվորապես Հոռոմի խաչմերուկում: Ընդդիմությանն ամեն կերպ խանգարում են, մի խումբ քաղաքացիներ բղավում են՝ դիմելով սադրանքի: Կենտրոնացել է մեծ թվով ոստիկանական ուժ, փորձում են ճանապարհը բացել, բայց չի հաջողվում: Այստեղ են նաև գերեվարված շիրակցիների հարազատները, ովքեր բղավում են, թե գերի չունեն:
Այս պահին երկու կողմերի միջև բախումներ են: Ընդդիմությունը 10 րոպե ժամանակ տվեց ճանապարհը բացելու, ոստիկանությանն, այնուամենայնիվ, հաջողվեց բացել ճանապարհը , եւ ընդդիմության ավտոմեքենաները շարունակեցին ճանապարհը: