ԱԺ գնալուց առաջ Կոտայքում մե քեֆ, մե ուրախություն էր

ԱԺ գնալուց առաջ Կոտայքում մե քեֆ, մե ուրախություն էր

«Իմ քայլը» դաշինքից թիվ 10 ընտրատարածքի տարածքային (ռեյտինգային) ընտրական ցուցակով ԱԺ պատգամավորները չորսն են՝ Սասուն Միքայլեյանը, ով ստացել է 31 739 քվե, ՀՀ սփյուռքի նախարարի օգնական Վաղարշակ Հակոբյանը՝ 4033 քվե, «Մոգո» ունիվերսալ վարկային կազմակերպության մասնաճյուղի կառավարիչ Վահե Հովհաննիսյանը՝ 6400 քվե, եւ Լիլիթ Ստեփանյանը՝  3857 քվե:  

Մինչ ԿԸՀ պաշտոնապես կհայտարարեր թե ում բաժին կհասնի մանդատները Կոտայքում ոչ միայն գիտեին, թե ովքեր են գնալու Աժ, այլ  Աժ գնալուց առաջ մի լավ քեֆ են արել: 

Ընտրություններից օրեր անց «Սիրո Կայարան» կոչվող հարսանյանց սրահում մեծ խնջույք էր կազմակերպել Սասուն Միքայելյանը: Հրավիրվածները մոտ 400 հոգի են եղել: Մե քեֆ, մե ուրախություն են արել, խնջույքի ժամանակ էլ երգել է Սասուն Միքայելյանը:

Դեկտեմբերի 30-ին «Կրիստալ» կոչվող հարսանյանց սրահում մեծ խնջույք է կազմակերպել Լիլիթ Ստեփանյանը, իր շուրջ հավաքելով իր համախոհներին:

Ուշագրավ է, որ երկուսի քեֆ-ուրախությանը չի մասնակցել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: «Հրավիրել են երկուսն էլ, ինձ հարմար չի եղել»,- մեզ հետ զրույցում ասաց, Կոտայքի մարզպետը: ՀՀ սփյուռքի նախարարի օգնական Վաղարշակ Հակոբյանը եւս ԱԺ գնալու կապակցությամբ քեֆ է արել: Ամենահամեստը գտնվել է «Մոգո» ունիվերսալ վարկային կազմակերպության մասնաճյուղի կառավարիչ Վահե Հովհաննիսյանը՝  որեւէ միջոցառում ընտրվելու առիթով չի կազմակերպել: