ԵԱՏՄ-ից Ռուսաստան ներկրված ավտոմեքենաների մասով նոր կանոններ կգործեն 

ԵԱՏՄ-ից Ռուսաստան ներկրված ավտոմեքենաների մասով նոր կանոններ կգործեն 

Այս տարվա ապրիլի մեկից ուժի մեջ կմտնի ՌԴ կառավարության որոշումը, կապված ԵԱՏՄ անդամ պետություններից Ռուսաստան ներկրված մեքենաների վերամշակման վճարների /утильсбор/առնչությամբ։ Ինչպես հայտնում է «Իզվեստիան», նման մեքենաներից, վերամշակման վճարների շրջանակներում մաքսային մարմինները կկարողանան հաշվարկել չվճարած մաքսեր եւ այլ տուրքեր։

Մասնագետները կանխատեսում են, որ այս որոշման ուժի մեջ մտնելուց հետո ԵԱՏՄ-ից Ռուսաստան ներկրված մեքենաների գինը կբարձրանա, իսկ իրավաբաններն էլ նախազգուշացնում են, որ հնարավոր է մաքսային մարմինների հանդեպ նոր իրավական գործընացների ալիք սկսվի։ Այս մոտեցումը, ըստ ՌԴ կառավարության տարածած հայտարարության հնարավորություն կտա խուսափել այն իրավիճակներից, երբ ԵԱՏՄ անդամ պետություններում մաքսազերծված մեքենաների տերերը կստանան չհիմնավորված առավելություն նրանց հանդեպ, ովքեր մաքսազերծումն իրականացնում են Ռուսաստանում եւ վճարում օրենքով նախատեսված բոլոր մաքսերը, հարկերն ու տուրքերը։ Էլեկտրամեքենաների եւ հիբրիդային մեքենաների մասով պարտադիր է իրականացնել մաքսազերծումը Ռուսաստանում։