Երեկ առավոտից 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատներն ԱԺ-ում էին։ Նրանք հանդիպումներ էին պահանջում ԱԺ նախագահության, ՔՊ-ական պատգամավորների հետ։ Բանն այն է, որ դեռեւս անցած տարեվերջին դիմել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ խնդրելով թույլ տալ, որ ծանոթանան 44-օրյա պատերազմի զեկույցին, որը, ինչպես հայտնի է, չի հրապարակվել, խորհրդարանում չի քննարկվել, այլ ուղարկվել է խորհրդարանի գաղտնի բաժին, քանի որ ԱԺ ղեկավարությունը կարծում է, որ զեկույցի պատրաստման ժամկետները խախտվել են։ Անհետ կորածների հարազատներին, սակայն, ԱԺ նախագահությունը չի պատասխանել, ինչի առիթով էլ երեկ նրանք գնացել էին խորհրդարան: Միայն մի քանի ժամ բողոքի ակցիա իրականացնելուց հետո նրանց տեղեկացրել են, որ չեն կարող զեկույցին ծանոթանալ՝ գաղտնիության հասանելիություն չունենալու պատճառով։ Հայտնի է, որ նույնիսկ ԱԺ պատգամավորներից ոմանք, ովքեր չունեն գաղտնի տեղեկատվության հետ ծանոթանալու հատուկ թույլտվություն, չեն կարողանում ծանոթանալ զեկույցին։ Մերժում ստանալուց հետո հարազատները շարժվել են նախագահական նստավայր եւ շարունակել բողոքն այնտեղ։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
«Հրապարակ». Թեժ մրցակցություն է սպասվում
Թեժ մրցակցություն է սպասվում ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնների համար։ Հատկապես ծանր...
Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահ...
«Հրապարակ»-ի տեղեկություններով` երեկ Արտաշատի Քաղցրաշեն գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել. 13-...
Հրաչյա Ռոստոմյանին զգուշացրել են
Ոմանք զարմանում են, թե ինչու Գագիկ Ծառուկյանի համախոհները, թիմակիցները, նրան պատկանող հիմնարկություն...
Վթարային պայմաններ. 24 ժամ ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով...
×
❮
❯