Ովքեր են ընդգրկվել Արշակ Կարապետյանի նոր ֆորմատում

Ովքեր են ընդգրկվել Արշակ Կարապետյանի նոր ֆորմատում

Մի քանի օր առաջ «Համահայկական ճակատ» կուսակցության նախագահ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հայտարարեց նոր ֆորմատ ձեւավորելու մասին:

«Ազգ-բանակ-եկեղեցի համահայկական միասնության խորհուրդ» է ստեղծվում, որին անդամակցելու են ինքը` Արշակ Կարապետյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը եւ Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը:

Խորհրդի նախագահը Ալբերտ Բազեյանն է, անդամներն են` տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը, պատմական գիտությունների թեկնածու Վարդան Խաչատրյանը, ազատամարտիկ, սոցապ նախկին նախարար Ռազմիկ Մարտիրոսյանը եւ այլ անձինք։

Խորհրդին է միացել նաեւ Հրանտ Տեր-Աբրահամյանի «Մարտական եղբայրությունը»։