«Հրապարակ».Արմեն Սարգսյանը ջանում է, որ կառավարությունում «մարդ չվատանա»

«Հրապարակ».Արմեն Սարգսյանը ջանում է, որ կառավարությունում «մարդ չվատանա»

Որքան էլ մեր աղբյուրները պնդում են, որ Նիկոլ Փաշինյանի եւ Արմեն Սարգսյանի հարաբերությունները վերջին շրջանում ջերմացել են, այնքան էլ այդպես չէ։ IRI-ի ինքնին կասկածելի սոցհարցումից հետո պետական կայքերից մեկն իր ինֆորմացիան վերնագրել էր` «Հայաստանցիների 81 տոկոսը բարենպաստ է գնահատում նախագահի աշխատակազմի աշխատանքը»։ Կես ժամ հետո նյութի վերնագիրը փոխվեց․ «Ինչպես են հայաստանցիները գնահատում պետական ինստիտուտների աշխատանքը»:

Ի դեպ, «Օրրան» բարեգործական միության մեկ տարի առաջ հայտարարած մրցույթում տեղ էր գտել նաեւ «Ընթրիք ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ» նոմինացիան։ Շահել էր ամերիկահայ փաստաբան Գարո Մարդիրոսյանը, որի վճարած 10 հազար դոլարը պետք է օգտագործվեր բարեգործական նպատակներով։ 3 օր առաջ տեղի է ունեցել այդ ընթրիքը, սակայն այդ մասին լրատվություն չի գնացել, քանի որ Արմեն Սարգսյանը չի ցանկացել «երեւալ», որ կառավարությունում «մարդ չվատանա»՝ պատմեց «Օրրանի» մեր աղբյուրը: «Նա աշխատում է սուպերփափուկ ռեժիմով. առաջիկայում պատրաստվում է մարզային այցերի, սակայն այդ մասին եւս դեռ «ձայն» չեն հանում։ Հուլիսի վերջին առաջին այցը կլինի դեպի Լոռի, այն կավարտվի Ահնիձոր գյուղում` Հրանտ Մաթեւոսյանի տան մատույցներում»: