Արտակարգ դրության պայմաններում ՍԴ անդամ Վահե Գրիգորյանը սկսել է ՍԴ գնալ՝ օրվա տարբեր ժամերին։ Նա աշխատակիցներից մեկին հարցրել է. «Մյուս աշխատողները չե՞ն գալիս գործի»: «Չէ, կարանտին է, սահմանափակումներ են, ըստ անհրաժեշտության են գալիս»: Մենք հարցրինք՝ իսկ Վահե Գրիգորյանն ամեն օ՞ր գալիս է։ «Երեկոյան կողմերը, եթե ավտոմեքենան կանգնած է, ուրեմն շենքում է։ Իսկ թե ինչ է անում՝ դժվար է ասել։ Իր ֆունկցիոնալ պարտականությունները չի կատարում, նիստերին չի մասնակցում։ ԱԴ-ն ավելի շատ իր համար ձրի փաստաբանական գրասենյակ է դարձել` քաղաքի կենտրոնում։ Եթե Բաղրամյանի վրա գրասենյակ վարձեր, պատկերացնո՞ւմ եք` ինչքան վարձ կտար»: Բայց նաեւ փող է ստանում չէ՞ «գրասենյակի» համար՝ ստանո՞ւմ է աշխատավարձ։ «Այո, իհարկե, կանոնավոր փոխանցում ենք, պրեմիա չի ստանում միայն, ՍԴ նախագահի որոշմամբ՝ մարտ ամսից ոչ մեկը պրեմիա չի ստանում` կորոնավիրուսի հետ կապված»: Իսկ ՍԴ-ն նիստեր անո՞ւմ են: «Այո, երեքշաբթի նիստ է նշանակված»: Առցա՞նց։ «Ոչ, դատավորները նիստերի օրը գալիս են, խորհրդակցական սենյակը տեղափոխել ենք գրադարան, որ սոցիալական հեռավորությունը պահպանեն, նիստերն անում ենք դատավորների ներկայությամբ»:
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
«Հրապարակ»․ Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց...
Չնայած Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ ճեպազրույցում հայտարարեց, որ կառավարությունում փոփոխություններ չի...
Վաղվանից Երևանում ջուրն ամեն օր կանջատվի
Դեռ փետրվարին «Վեոլիա ջուր» ընկերությունը հրապարակել էր 2026 թվականի ջրամատակարարման ժամանակացույցը,...
Պետական հեղաշրջո՞ւմ
Օգտվելով այն հանգամանքից, որ Սահմանադրական դատարանում ընթանում են հունիսի 7-ի ընտրությունների արդյու...
«Հրապարակ»․ ՍԴ-ում երկու բարձրակարգ դատավոր կա
Սահմանադրական դատարանը հունիսի 26-ին սկսեց հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործով...
×
❮
❯